Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
NEWS.am -ի փոխանցմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-15-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին սպասվում է կարճատև անձրև։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +19+21։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
- Շիրակում՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +12+17,
- Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +11+15,
- Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +16+18,
- Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +13+16,
- Լոռիում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +14+17,
- Տավուշում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +16+19,
- Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +11+14,
- Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +16+20,
- Արարատում՝ գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +20+22,
- Արմավիրում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +19+21,
- Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +12+14,
- Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +19+22,
- Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +18+21,
- Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +13+15:




























