Արդիականացումը Վիվա-ՄՏՍ-ում շարունակական գործընթաց է: Շարունակում են զարգանալ Հայաստանում միակ 5G, ինչպես նաև՝ 4G և 3G ցանցերը: Միաժամանակ, ցանցի արդիականացումը 21-րդ դարում պահանջում է բնապահպանական ու էներգախնայող լուծումների կիրառում:

2 (5).jpg (184 KB)

Որո՞նք են Վիվա-ՄՏՍ-ի նվաճումներն արևային էներգիայի կիրառման ոլորտում: Այսպես՝

  • ընդհանուր առմամբ՝ արևային էներգիայի կիրառման շնորհիվ, մինչև 2023թ.-ի ավարտը գործառնական ծախսերի տնտեսումը կկազմի այնքան գումար, որքան կպահանջվեր վճարել մոտ 350 000 կՎտ/ժ էլեկտրական էներգիա սպառելու համար,
  • տարեկան կտրվածքով բջջային կապի հիմնական կայաններում տեղադրված արևային համակարգերը եկող տարվանից կարտադրեն մոտ 520 000 կՎտ/ժ էլեկտրաէներգիա, բացի այդ, արևային էներգիա օգտագործելու շնորհիվ նվազում են հիմնական կայաններում դիզելային վառելիքի առաքման/սպառման ծավալները,
  • տարեկան կտրվածքով Վիվա–ՄՏՍ–ը խնայում է մոտ 44 244 լիտր դիզելային վառելիք։ Միջազգայնորեն ընդունված չափանիշներով՝ ֆոտովոլտային արևային 38 կայանների շնորհիվ խնայվում է այնքան թթվածին, որքան տարեկան կտրվածքով կարող են արտադրել 7 460 ծառերը:

3 (3).jpg (174 KB)

21-րդ դարում սոցիալապես պատասխանատու ընկերությունը պետք է ոչ միայն հետամուտ լինի տնտեսական արժեքի ստեղծմանը, այլև առավելագույնս նպաստի շրջակա միջավայրի պահպանմանն ու զարգացմանը: Վիվա-ՄՏՍ-ը «կանաչ» տեխնոլոգիաներ է կիրառում թե՛ բջջային կապի արդիականացման և թե՛ սոցիալական նախագծերում։

20230911_135327.jpg (210 KB)

«Արևային տեխնոլոգիաների ներդրումն ու տարածումը եղել և մնում է Վիվա-ՄՏՍ-ի օրակարգում: Ֆոտովոլտային արևային համակարգերի ներդրումը ցանցի արդիականացման կարևոր բաղադրիչ է, և մենք տարեցտարի ավելացնում ենք արևային էներգիայով սնվող հիմնական կայանների քանակը: Արևային էներգիան անվնաս է, վերականգնվող և չունի արտանետումներ: Բջջային կապի ենթակառուցվածքում ֆոտովոլտային արևային համակարգերի ներդրումը կարևոր է հատկապես այնպիսի վայրերում, որտեղ կենտրոնացված էլեկտրասնուցումը հասանելի չէ։ Այսպիսով՝ արևային էներգիայից ոչ միայն չի տուժում բնությունը, այլև խնայվում են միջոցներ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

20230911_135345.jpg (284 KB)

20230911_151753.jpg (219 KB)

Միայն ընթացիկ տարում Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է ֆոտովոլտային արևային համակարգեր տեղադրել տարբեր մարզերում բջջային կապի շուրջ 25 բազային կայանում, այդ թվում՝ սահմանամերձ վայրերում: Սա՝ ի հավելում նախորդ տարիների նույնատեսակ 13 կայանի:

20230911_135609_009.jpg (195 KB)

Արևային համակարգերի կիրառումը կարևոր է հատկապես այնպիսի հեռավոր տեղանքներում, որտեղ չկա կենտրոնացված էլեկտրամատակարարում, ճանապարհները դժվարանցանելի են, իսկ ձմռան ամիսներին՝ եղանակային պայմանների պատճառով, հաճախ մեծ դժվարությամբ է հնարավոր լինում դիզելային վառելիքը հասցնել կայան: Վիվա–ՄՏՍ–ի կայանները ձայնային կապի և ինտերնետի ծառայություններ են տրամադրում հեռավոր, այդ թվում ՝ սահմանամերձ բնակավայրերում, ռազմավարական նշանակության օբյեկտներում և տարանցիկ ճանապարհներին:

20230911_140008.jpg (189 KB)

20230911_150921.jpg (238 KB)

Նախագծի ավարտին Վիվա-ՄՏՍ-ը կունենա ֆոտովոլտային արևային համակարգի միջոցով էլեկտրասնուցվող մոտ 40 հիմնական կայան: Այն տեղանքներում, որտեղ էլեկտրամատակարարման կենտրոնացված համակարգը հասանելի չէ, Վիվա-ՄՏՍ-ը հիմնականում կիրառում է էլեկտրասնուցման հիբրիդային համակարգեր. արևային ֆոտովոլտային կայաններ և կուտակիչ մարտկոցներ: Հիբրիդային համակարգերով համալրված հիմնական կայաններում օրվա ցերեկային ժամերին էլեկտրասնուցումը կատարվում է արևային էներգիայի շնորհիվ, իսկ մութն ընկնելուն պես՝ միանում են լիցքավորված մարտկոցները, անհրաժեշտության դեպքում՝ նաև վթարային դիզելային շարժիչները: Ընդ որում, արևային էներգիայով սնուցվող հիմնական կայանների որոշ մասն է միացված էլեկտրամատակարարման կենտրոնացված համակարգին։

20230911_150849.jpg (242 KB)

20230918_143514.jpg (206 KB)

20230918_144020.jpg (247 KB)

Արևային համակարգերի կիրառումը թույլ է տալիս նվազեցնել արտանետումները և տեխնիկական սպասարկման ծախսերը:


Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am