Պոլսո Հայոց պատրիարքարանը Դիարբեքիր Սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացման առթիվ Դիարբեքիրում կազմակերպվելիք համերգները չեղյալ է հայտարարել։

Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Դիարբեքիրից, Պոլսո Հայոց պատրիարքարանը համերգները չեղյալ է հայտարարել  հոկտեմբերի 19-ին քուրդ զինյալների կողմից սպանված 24  թուրք զինվորականների համար։

Նշենք, որ Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Կիրակոսի վերաբացումն ու օծումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին, իսկ առաջին պատարագը մեկ օր անց՝ հոկտեմբերի 23-ին։

Սուրբ Կիրակոսի վերանորոգումը իրականացվել է դիարբեքիրցի հայերի եւ Դիարբեքիր քաղաքապետարանի աջակցությամբ։

Սուրբ Կիրակոսը վերաբացվելու որպես գործող եկեղեցի։