Երեխաների եւ պատանիների միջազգային փառատոնի շրջանակում հատուկ նախագիծ կիրականացվի: Այս մասին NEWS.am-ին ասաց փառատոնի գեղարվեստական տնօրեն Նելլի Ալելովան:

Երեւան է ժամանելու Յարոսլավի մարզային կլինիկական հիվանդանոցի  միկրոէնդոսկոպիական օտորինոլարինգոլոգիայի կենտրոնի պրոֆեսոր, բժշկական գիտությունենրի դոկտոր, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Վլադիմիր Կոզլովը: Նա ծանր պաթոլոգիական դեպքերով չորս երեխայի վիրահատություն կիրականացնի:  Վիրահատությունները կկատարվեն «Արաբկիր» բժշկական կենտրոնում: «Բոլոր երեխաներն էլ մանկատնից են», -ընդգծեց Նելլեի Ալելովան: Նրա խոսքով` բոլոր վիրահատությունները ցուցադրական կլինեն հայ մասնագետների համար, քանի որ Հայաստանում նման վիրահատություններ դեռ չեն իրականացվում:Վլադիմիր Կոզլովը նաեւ հանդես կգա դասախոսություններով:

Անցած տարի փառատոնի հատուկ նախագծի շրջանակում  երկու երեխաներ անվճար բորժման կուրս  են անցել Մոսկվայում: