Ռուսատանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը ուշիուշով հետեւում է Սամարայում ադրբեջանցու ձեռքով սպանված 25-ամյա հայազգի Սամվել Մեհրաբովի գործի ընթացքին:

Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրել են Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունում, հավելելով, որ քննությանը միջամտելու հնարավորությունները սահմանափակ են, քանի որ սպանված Սամվել Մեհրաբովը ՌԴ քաղաքացի է:

Նշենք, որ 25-ամյա տեղամասի տեսուչ Սամվել Մեհրաբովի սպանության առնչությամբ քրեական գործը շարունակվում է:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանի խոսքերով, սպանության մեջ մեղադրվող Ջանփոլադ Վելի Օղլու Բուդաղովը թաքնվել է Օրենբուրգում, այնուհետեւ` Մոսկվայում, որտեղ ձերբակալվել եւ ուղարկվել է Սամարա: Ներկայուս 25-ամյա Սամվել Մեհրաբյանի սպանության փասռով քրեական գործը շարունակվում է:.

Հիշեցնենք, որ  հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը, Սամարայի «Վոդոպադ» («Ջրվեժ») սրճարանում: Սամվել Մեհրաբովն իր հարազատների ու ընկերների հետ նշելիս է եղել հոր 50-ամյակը: Հանկարծ հարեւան սեղանի մոտ ծեծկռտուք է սկսվել: 25-ամյա Սամվելը, թեեւ պարտականությունների կատարման մեջ չի եղել, որոշել է բաժանել կռվարար այցելուներին, բայց նրանք այնքան հարբած են եղել, որ չեն գիտակցել, թե ով ով է: Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը հանել է դանակն ու հարվածել ոստիկանին: Վիրավորին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ հաջորդը օրը նա մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով: Պարզվել է, որ մարդասպանը Ադրբեջանի 40-ամյա քաղաքացի Ջանփոլադ Վելի Օղլու Բուդաղովն է, ով մարտական ուշուի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, Ադրբեջանի հավաքականի նախկին մարզիչ: