Հայկական գրադարանը եւ Ամերիկայի թանգարանը հրաժարվում են վերադարձնել Ջեք Գեւորգյանի` «Բժիշկ մահի» 17 նկարներն ու արվեստի այլ ստեղծագործությունները:
Նկարները, որոնցից մի քանիսն արված են Գեւորգյանի արյունով, այն 140 իրերի մեջ են, որոնք հաջորդ շաբաթ Նյու Յորքում պետք է հանվեն աճուրդի, հաղորդում է AP-ն:
Գեւորգյանի ընկեր եւ փաստաբան Մայեր Մորգանրոթը հայտարարել է, որ Գեւորգյանն անձամբ է թանգարանին հանձնել իր ստեղծագործությունները` բանտարկությունից հետո վերադարձնելու մտադրությամբ:
Այժմ թանգարանը Գեւորգյանի իրավահաջորդների հետ վիճարկում է իրերի սեփականատիրոջ հարցը: Գեւորգյանի ստեղծագործությունները գնահատվում են 2,5-3,5 միլիոն դոլար: Էֆթանազիայի կողմնակից Ջեք Գեւորգյանը մահացել է 2011թ. հունիսի 3-ին 84 տարեկանում:
Նա ձգտում էր օրինականացնել է էֆթանազիան: 1990-98 թվականներին Գեւորգյանը 130 հիվանդների օգնել է մահանալ: 1999-ին Գեւորգյանը դատապարվեց 8 տարվա ազատազրկման:



























