Վրաստանի եզդիական համայնքի հրավերով, հոկտեմբերի 21-ին, Իրաքից Վրաստան կժամանեն աշխարհի եզդիների ղեկավար Միր Թահսին Բեգը եւ եզդիների հոգեւոր առաջնորդ Բաբա Շեյխը, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Վրաստանի եզդիական համայնքի տեղեկատվությամբ, եզդիների առաջնորդների այցելությունը խորհրդանշական բնույթ է կրում, ինչը կծառայի նաեւ եզդիների եւ վրացիների պատմական կապի ամրապնդմանը:
Այցելության շրջանակներում, եզդիների ղեկավարը եւ հոգեւոր առաջնորդը կհանդիպեն Վրաստանի պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի գլխավոր եպիսկոպոս Իլիա Երկրորդին, Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն, մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարար Նիկոլոզ Րուրուային, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպան Գիորգի Տուղուշսի հետ:
Նշենք նաեւ, որ աշխարհի եզդիների առաջնորդների այցը Վրաստան կավարտվի հոկտեմբերի 25-ին:


























