Հայաստանն այսուհետ աշխարհին կներկայանա նոր բրենդով, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:

Դա ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության 19-րդ նստաշրջանի շրջանակներում զբոսաշրջային պաստառների Vettor Giusti ցուցահանդես մրցույթում հաղթող ճանաչված պաստառն է (տես ֆոտո):

Այն հաղթող է ճանաչվել «ժողովրդի ընտրություն» (People`s Choice Award) անվանակարգում:

Ըստ Ա. Պետրոսյանի` պաստառն այսուհետ կօգտագործվի տարբեր զբոսաշրջային միջոցառումների ժամանակ եւ Հայաստանին վերաբերող գովազդային նյութերում` որպես Հայաստանի նոր բրենդ:  Բացի այդ` որպես հաղթող անվանակարգ, նկարը 2 տարի կմնա Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության սայթի էջում: