«Գրական Տապան 2011. տասը տարի անց» մշակութային ծրագիրի մասնակիցները, հոկտեմբերի 20-ին, հանդիպել են Գարեգին Բ-ի հետ, այցելել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրմին եւ Երեւանում հանդես եկել ներկայացմամբ:

«Գրական Տապան 2011. տասը տարի անց» ծրագիրի մասնակից եվրոպացի գրողները` Հայաստանի պատմությանն ու մշակույթին ծանոթանալու նպատակով այցելել են Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրմին` Օշականում:

Նրանք այցելել են նաեւ Զվարթնոց եւ Էջմիածնի Մայր տաճար, ուր հանդիպել են Գարեգին Բ-ի հետ:

Երեկոյան, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել «Հոմոլյուդենս» (ստեղծագործող մարդ) ծրագրի շնորհանդեսը, որի ժամանակ հոլանդացի գրող, դիզայներ Արլետ Վան Լաարը եւ բանաստեղծ, պատմաբան, դերասան Սերժ Վան Դայնհովենը, ինչպես նաեւ մի շարք արտասահմանյան մշակութային գործիչներ ներկայացրել են ստեղծագործող անհատի իրենց տեսլականը:

Ներկայացումից հետո «Գրական տապան 2011»-ի մասնկիցներն այցելել են Սերգեյ Փարաջանովի թանգարան, որտեղ հանդիպել են հայ մտավորականների հետ: