Չինական մեծ պարիսպը վտանգի տակ է օգտակար հանածոների` պղնձի, երկաթի եւ նիկելի տասնյակ օրինական եւ ապօրինի հանքարդյունաբերողների պատճառով: Ինչպես հայտնում է Reuters-ը, ըստ Xinhua-ի, տագնապ են բարձրացրել Great Wall Society ոչ կառավարական կազմակերպության ակտիվիստները:
«Օգտակար հանածոների հանքարդյունաբերությունը գտնվում է հողային ռեսուրսների հանձնաժողովի իրավասության տակ, եւ եթե նա ընկերությանը թույլատրում է իրականացնելհանքագործական աշխատանքներ, դա անօրինական է», - ասել է Great Wall Society-ի նախագահ Դոնգ Յաոհուին:
Մշակութային ժառանգության վարչությունը միջոցներ է հատկացրել պարսպի վնասված հատվածների վերականգնման համար, բայց, ըստ Դոնքի, դա պարիսպը չի փրկի փլուզվելուց: «Չինական մեծ պարսպի պահպանման հարցում փողը գլխավոր խնդիրը չէ: Եթե պարսպից որոշակի հեռավորության վրա օգտակար հանածոների դուրսբերումն արգելող օրենք ընդունվի, դրա համար փո՞ղ է հարկավոր: Ոչ»:
Այս պահին պարսպի 70% -ից ավելին քանդված է, 20 -ը գտնվում է լավ վիճակում, հայտնել է Xinhua-ն` մեջբերելով մշակութային ժառանգության մասնագետներին, տեղեկացնում է NEWSru.com-ը:
Հիշեցնենք, Չինական մեծ պարիսպը ձգվում է 11 գավառներով, դրա երկարությունը 6400 կմ է: Պարիսպըդիտելու համար ամեն տարի միլիոնավոր տուրիստներ են այցելում, հիմնականում դրա` ամենից շատ վերականգնված պեկինյան հատվածը:




























