Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով ժամը 11:00-ին վերանորոգումից եւ վերաօծումից հետո սկսվել է պատարագ: Այդ մասին Դիարբեքիրից հայտնում է NEWS.am –ի թղթակիցը: Մոտ 2500- 3 000 հայերի մանսակցությամբ սկսված պատարագը ղեկավարում է Պոլսո Հայոց փոխպատրիարքհ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը:
Դիարբեքիրի քաղաքապետարանի աշխատակիցների եւ ոստիկանության հսկողության ներքո հայ ուխտավորները մտնում են Սուրբ Կիրակոս եկեղեցի: Ներկա հայերի գերակշիռ ներկայացուցիչը Սփյուռի ներկայացուցիչներ են, Հայաստանից պատարագին մասնակցում են 50- 100 հոգի, այդ թվում նաեւ հայ հասարակությանը հայտնի անձիք:
Երեկ երեկոյան Սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացումից եւ վերաօծումից հետո Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը եւ Սուրիի քաղաքապետը ԱՄՆ-ից եւ Հայաստանից ժամանած հյուրերին հրավիրել էին ընթրիքի, որի ժամանակ Պոլսո փոխպատրիարք. արք. Արամ Աթեշյանը եւ եւ ԱՄՆ-ից ժամանած հայերի պատվիրակությունը երկու քաղաքապետերին պարգեւներ են հանձնել։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ երեկ`հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերաբացման եւ օծման արարողությունը, որին մասնակցում են շուրջ 2,5-3 հազար հայեր աշխարհի տարբեր երկրներից:
Հատկանշական է, որ եկեղեցու մոտ չկար որեւէ թուրքական դրոշ, որոնք առկա էին Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման պարագայում: Սա պայմանավորված է Դիարբեքիրի իշխանությունների դիրքորոշումներով:
Սուրբ Կիրակոսի վերանորոգումը իրականացվել է դիարբեքիրցի հայերի եւ Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ:
Սուրբ Կիրակոսը վերաբացվելու որպես գործող եկեղեցի:



























