Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Ժամը 09:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 հասցեի դիմաց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտ բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 61-ամյա Մկրտիչ Դավթյանի վարած Գյումրու քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված մարդատար ГАЗель-ն ու 27-ամյա Գառնիկ Մարտիրոսյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխացմամբ, վթարի հետևանքով 2 վարորդներն ու ГАЗель-ի ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ 60-ամյա Զարուհի Մուրադյանը, 68-ամյա Ալվարդ Թովմասյանը, 58-ամյա Ռուզաննա Հարությունյանը և 20-ամյա Մկրտիչ Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: ГАЗель-ը սպասարկում  էր թիվ 25/5 երթուղին իսկ վիրավորներից մեկն էլ ՀՀ ՊՆ ծառայող է: