Շվեդական ութ Archer ինքնագնաց հրետանային կայանք (ԻՀԿ) է մատակարարվել Ուկրաինա։ Այս մասին Sveriges ռադիոկայանի հարցազրույցում ասել է պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը։

«Դա, իհարկե, կարեւոր է ուկրաինացիների համար, որովհետեւ Archer համակարգը աչքի է ընկնում լավ շարժունությամբ եւ ճշգրտությամբ»,- ասել է նախարարը։

Օգոստոսի կեսին Շվեդիայի կառավարությունը հայտարարել էր, որ ռազմական օգնության հերթական փաթեթն է տրամադրում Ուկրաինային՝ 3,4 մլրդ կրոնի չափով (314 մլն դոլար)։ Խոսքը Կիեւին տրամադրված ռազմական տեխնիկայի զինամթերքների, ներառյալ CV 90 հետեւակի զրահամեքենան, Strv 122 տանկերի եւ Archer ԻՀԿ-ների զինամթերքների մասին է։ 2022թ. փետրվարից Շվեդիան Ուկրաինային հատկացրել է 22 մլրդ կրոնի (2,16 մլրդ դոլար) աջակցություն, այդ թվում 17 մլրդ կրոն (1,67 մլրդ դոլար) ռազմական օգնություն։