Նոյեմբերի 7-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերեւութաբանները տեղ-տեղ կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 13-16մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն արդեն չորեքշաբթի, նախնական կանխատեսումներով, կիջնի 4-6 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +20+22։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +13+16,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +12+15,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +17+20,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +11+15,
Լոռիում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +16+20,
Տավուշում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +18+22,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +11+14,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +17+21,
Արարատում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +21+24,
Արմավիրում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +21+24,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +12+14,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +20+23,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +21+24,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +16+20։





























