Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել էր Երևանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու 2 արձանագրություն։

ԿԸՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամներ Ռոմիկ Մխիթարյանի և  Տիգրան Տեր-Մարգարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

Նույն նիստում ԿԸՀ կազմած մեկ այլ արձանագրությամբ, մանդատները տրվել են «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արմեն Ռաֆիկի Մկրտչյանին և Հարություն Վարդանի Մանվելյանին։

Նշենք, որ Տիգրան Տեր-Մարգարյանը նշանակվել է Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, իսկ Ռոմիկ Մխիթարյանը՝ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար: