Հարավային Կորեան ծրագրում է 2024 թվականին դիվանագիտական ներկայացուցչություններ բացել 12 երկրներում, քանի որ ձգտում է ընդլայնել իր դիվանագիտական հնարավորությունները, հայտնել է Կորեայի ԱԳՆ-ն։
Yonhap-ի փոխանցմամբ՝ նախատեսվում է դիվանագիտական ներկայացուցչություններ բացել Մարշալյան կղզիներում, Բոտսվանայում, Սիերա Լեոնեում, Զամբիայում, Սուրինամում, Ջամայկայում, Էստոնիայում, Լյուքսեմբուրգում, Լիտվայում, Սլովենիայում, Հայաստանում և Վրաստանում։
ԱԳՆ-ն ակնկալում է, որ դա Հարավային Կորեային թույլ կտա ամրապնդել երկրի դիվանագիտությունը։
12 երկրներն ընտրելիս հաշվի են առնվել տարբեր գործոններ՝ ներառյալ առևտուրը, զբոսաշրջությունը և երկրներում բնակվող հարավկորեացիների թիվը, ասել են երկրի պաշտոնյաները։




























