Հանրապետության տարածքում նոյեմբերի 18-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 19-ին, 21-ին առանձին շրջաններում, 20-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Առանձին հատվածներում կդիտվի նաև մառախուղ։  Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 18-21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում  է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի  20-ին, 21-ի գիշերը սպասվում է անձրև։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +2 +6, ցերեկը՝ +8 +12,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +2 +5, ցերեկը՝ +8 +11,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +5 +8, ցերեկը՝ +12 +14,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2 +5, ցերեկը՝ +9 +13, 

Լոռիում գիշերը՝ +2 +6, ցերեկը՝ +10 +15,

Տավուշում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +12 +16,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0 +4, ցերեկը՝ +7 +9,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +5 +8, ցերեկը՝ +12 +15,

Արարատում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +15 +18, 

Արմավիրում գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +15 +18, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +1 +4, ցերեկը՝ +8 +11,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +15 +18,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4 +9, ցերեկը՝ +20 +22,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2 +6, ցերեկը՝ +14 +18։