ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմին  զուգահեռ Իսրայելը  մեկ այլ պայքար էլ է մղում․ փորձում է աշխարհին և հատկապես ԱՄՆ-ին համոզել, որ սա արդարացի պատերազմ է, գրում է NBC News-ը։

Վերջին շաբաթների ընթացքում Իսրայելի հասարակայնության հետ կապերի մեքենան աշխատում է ամբողջ հզորությամբ, որպեսզի ապացուցի, որ  Գազայի վրա հարվածները անհրաժեշտ էին և իրականացվել են այնպես, որ նվազագույնի հասցվեն քաղաքացիական բնակչության կորուստները:

Սակայն գլոբալ դաշնակիցներին ուղղված իր վերջին դիմումում Իսրայելը մի քանի ոչ ճշգրիտ կամ վիճելի տեղեկատվություն հրապարակեց, ներառյալ այն պնդումը, որ արաբական օրացույցը ՀԱՄԱՍ-ի զինյալների պատանդառության փոփոխական ժամանակացույցն է եղել, և վարագույրների օգտագործումը ներկայացրեց որպես ապացույց, որ պատանդների մասին տեսանյութը նկարահանվել է հիվանդանոցում։

Այս կասկածելի ապացույցների արձագանքը թուլացրել է Իսրայելի հանդեպ վստահությունը, որը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի գտնվելու կոնկրետ ապացույցներ են հայտնաբերվել Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցի տակ, կարծում են մի շարք փորձագետներ:

«Զավեշտն այն է, որ նրանք կարող են ինչ-որ բան գտնել, և ոչ ոք չի հավատա նրանց, - ասել է Կարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող  Հ.Ա. Հելլիերը։- Այս պահին նրանց հեղինակությունը խարխլված է»։

Թեև Սպիտակ տունն աջակցում է Իսրայելի հայտարարած նպատակին՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը՝ ի պատասխան հոկտեմբերի 7-ի հարձակմանը, որի հետևանքով զոհվել է մոտ 1200 մարդ, Բայդենի վարչակազմի պաշտոնյաները մասնավոր կերպով մտահոգություն են հայտնում, որ Իսրայելի պաշտպանության բանակը բավարար քայլեր չի ձեռնարկում խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար:

Ճնշումը գալիս է ոչ միայն ԱՄՆ-ից։ Այս շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկեց ռազմական գործողությունները դադարեցնելու օգտին:

Իսրայելը նախկինում ևս մեղադրվել է ապատեղեկատվություն տարածելու մեջ։ Անցյալ շաբաթ վարչապետ Բենիամին Նաթանյահուի արաբական լրատվամիջոցների գծով խոսնակ Օֆիր Գենդելմանը տեսանյութ էր հրապարակել X-ում, որտեղ նա պնդում էր, որ Գազայի բնակիչները շպարի միջոցով իրենց վրա վնասվածքներ են նկարում: Չնայած անթիվ մարդիկ ուղղեցին նրան՝ պնդելով, որ կադրերը իրականում լիբանանյան ֆիլմից են, ուրբաթ օրվա դրությամբ այդ տեսզնյութը չէր հեռացվել:

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի համաձայն, հիվանդանոցի վրա հարձակումը ռազմական հանցագործություն է, եթե ռազմական կամ զինյալ խմբավորումն այն չի օգտագործում գործողությունների համար: Անգամ այդ դեպքում բժիշկներն ու հիվանդներին պետք է նախազգուշացվեմ հատուկ զգուշությամբ, որպեսզի վնաս չհասցվ նրանց, ովքեր մնում են: