Ֆրանսիան, Գերմանիան եւ Իտալիան համաձայնություն են ձեռք բերել արհեստական բանականության կարգավորման կանոնների մասին, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով համապատասխան փաստաթղթին։

«Մենք ընդգծում ենք, որ Արհեստական բանականության մասին օրենքը կարգավորում է ԱԲ կիրառումը, այլ ոչ թե տեխնոլոգիան՝ որպես այդպիսին»,- նշվել է համատեղ փաստաթղթում։

Եվրահանձնաժողովը, Եվրախորհրդարանը եը ԵՄ Խորհուրդը բանակցություններ են վարում այն մասին, թե ինչպես պետք է միությունը ներկայանա այս թեմային վերաբերող հարցերում։

«Մոդելների քարտերը պետք է ներառեն համապատասխան տեղեկատվություն, որը թույլ կտա հասկանալ մոդելի գործառնությունը, դրա հնարավորությունները եւ սահմանափակումները, եւ կհիմնվի այն ստեղծողների հանրույթի առաջավոր փորձի վրա»,- նշվել է փաստաթղթում։

Եթե որոշ ժամանակ անց վարքականոնի խախտումներ նկատվեն, կարող են սահմանվել պատժամիջոցներ։

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը թվային տեխնոլոգիաների նախարարության հետ միասին հայտարարել է, որ օրենքները եւ պետական վերահսկողությունը պետք է կարգավորեն ոչ թե ԱԲ-ն, այլ դրա կիրառումը։

Անհրաժեշտ է  օգտագործել հնարավորությունները եւ սահմանափակել ռիսկերը, Reuters-ին ասել է տնտեսական հարցերի գծով պետքարտուղար Ֆրանցիսկա Բրանտները։

ԱԲ-ի հետ կապված հարցերը լինելու են Գերմանիայի եւ Իտալիայի՝ չորեքշաբթի Բեռլինում կայանալիք բանակցությունների օրակարգում։