Նոյեմբերի 17-ին հերթական բնակարանային գողությունն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. այդ օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Արագածոտնի մարզի բնակիչ, 57-ամյա Ռուզաննա Մկրտչյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք, Աշտարակ քաղաքի իր տան դռան փականը վնասելով, մտել են բնակարան, ողջ տունը տակն ու վրա են արել և գողություն կատարել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Տեղում Ռ. Մկրտչյանը ոստիկաններին հայտնել է, որ գողը կամ գողերը իր բնակարանից գողացել են խոշոր չափի գումար, այդ թվում՝ ԱՄՆ դոլար, վրացական լարի և ոսկյա զարդեր:
Ռ. Մկրտչյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է Արագածոտնի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի տեղակալ:
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում «բնակարանային գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:





























