Երևանում Հայաստանի և Ուելսի հավաքականների ֆուտբոլային հանդիպման օրը բերման ենթարկված բոլոր 32 օտարերկրացիներն ազատ են արձակվել։
Հայաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am -ի թղթակցին հայտնեցին, որ հասարակական վայրում հարբած հայտնվելու համար բերման են ենթարկվել 16 օտարերկրացիներ, ապա ազատ արձակվել։
Ոստիկանությունից մեզ հայտնեցին նաև, որ ևս 16 օտարերկրացի բերման են ենթարկվել և տեղափոխվել Հայաստանի քննչական կոմիտե՝ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով։
Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ հարուցվել է քրեական գործ։
«Այս անձանց հետ կատարվել են քննչական միջոցառումներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նրանց փորձաքննություն անցնելու ուղեգիր է տվրվել, հետո ազատ են արձակվել»,- նշել է Աբրահամյանը։




























