Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։
Նշենք, որ Իրաքի նախագահը Հայաստան է ժամանել նոյեմբերի 21-ին։
Երևանում նա հանդիպումներ կունենա նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։





























