Հայաստանում նոր մեխանիզմով արդեն բաշխվում է շուկայում առկա էլեկտրաէներգիայի 19%-ը։ Այս մասին նոյեմբերի 24-ին ուղիղ եթերում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշյանը՝ պատասխանելով Հայաստանի քաղաքացիների և սփյուռքահայերի հարցերին։

Նա հիշեցրեց էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման մասին, որը թույլ տվեց տարբեր արտադրողների առաջարկել տարբեր գներ։ «Այժմ սպառողները (խոսքը խոշոր սպառողների մասին է – խմբ.) կարող են էլեկտրաէներգիա գնել ոչ միայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից, այլև անմիջապես արտադրողից, մինչդեռ նախկինում էլեկտրաէներգիա կարելի էր գնել միայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից։ Մեր տնտեսվարող սուբյեկտները պետք է մտածեն իրենց գործունեության արդյունավետության մասին»,- նշեց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ այդ արդյունավետության բարձրացումը կարող է հանգեցնել արտադրության ծախսերի նվազմանը։