Եգիպտոսի իշխանությունները հայտնել են, որ Գազայի հատվածում քառօրյա հրադադարի մեկնարկից հետո օրական անկլավ կուղարկվի 130 հազար լիտր դիզվառելիք և գազով չորս բեռնատար։

Եգիպտոսի պետական ​​տեղեկատվական ծառայության ղեկավար Դիաա Ռաշվանը  հիշեցրել է, որ նախատեսվում է նաև օրական 200 բեռնատար մարդասիրական օգնություն ուղարկել, հայտնում է BBC-ն։