Թուրքիայի Մալաթիա քաղաքի փողոցներում իրարանցում է առաջացրել մերկ շրջող օտարերկրացի մի կին։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, քաղաքացիների ահազանգի վրա դեպքի վայր հասած ոստիկանները փորձել են կնոջը տեղափոխել ոստիկանատուն, սակայն նա կատաղել է եւ հանել նույնիսկ ներքնաշորերը։ Ոստիկանները ստիպված արցունքաբեր գազ են օգտագործել եւ կնոջը բերման ենթարկել ոստիկանություն։
Պարզվել է կինը Ուգանդայից է, սակայն չի հաջողվել ճշտել, թե ինչո՞ւ է մերկ շրջել փողոցներում։
Տեսագրությունը կարող եք դիտել այստեղ։



























