Politico-ն հրապարակել է ԱՄՆ նախկին պետքարտուղար, հանգուցյալ Հենրի Քիսինջերի հետ իր վերջին հարցազրույցը, որի ընթացքում քաղաքական գործիչը դեմ է արտահայտվել անկախ Պաղեստինի ստեղծմանը։
Պատասխանելով պարբերականի այն հարցին, թե ինչ կաներ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի փոխարեն, Քիսինջերը ճշտել է, որ ինքը Նաթանյահուի տեղում չէ, ուստի չի կարող դատողություններ անել բոլոր այն ուժերի մասին, որոնք ճնշում են նրան։
«ՀԱՄԱՍ-ի մասնակցությամբ հակամարտության համար ես խաղաղ ելք չեմ տեսնում։ Ես կողմ կլինեի արաբական աշխարհի և Իսրայելի միջև բանակցություններին։ Ես չեմ տեսնում, հատկապես այս իրադարձություններից հետո, որ Իսրայելի և պաղեստինցիների միջև ուղիղ բանակցությունները շատ արդյունավետ լինեն»,- նշել է ամերիկացի քաղաքական գործիչը։
Ըստ Քիսինջերի, ձևական խաղաղությունը չի երաշխավորում կայուն խաղաղություն։
«Երկու պետությունների ստեղծման մասին որոշման բարդությունը ցույց է տրված ՀԱՄԱՍ-ի փորձով: Գազայի հատվածը ձևական անկախ հռչակվեց (Իսրայելի նախկին վարչապետ Արիել) Շարոնի կողմից, որպեսզի փորձարկվի երկու պետությունների ստեղծման մասին որոշման հնարավորությունը։ Իրականում սա հանգեցրեց շատ ավելի բարդ իրավիճակի։ Վերջին երկու տարվա ընթացքում իրավիճակը շատ ավելի է վատացել է, քան 2005թ.-ին էր։ Այսպիսով, երկու պետությունների մասին որոշումը չի երաշխավորում, որ այն, ինչ տեսանք վերջին շաբաթների ընթացքում, չի կրկնվի»,- ասել է քաղաքական գործիչը։
Բացի այդ, ըստ ԱՄՆ նախկին պետքարտուղարի, Արևմտյան ափը պետք է հանձնվի Հորդանանի հսկողությանը, և ոչ թե պետք է ձգտել երկու պետությունների մասին որոշմանը, «որի դեպքում երկու տարածքներից մեկը վճռական կլինի տապալելու Իսրայելը»:
«Եգիպտոսն ավելի է մոտեցել արաբական կողմին, ուստի Իսրայելի համար շատ դժվար կլինի առաջ շարժվել։ Հուսով եմ, որ այս ամենի վերջում կլինեն բանակցություններ, որոնք ես պատիվ եմ ունեցել ղեկավարել Դատաստանի օրվա պատերազմի ավարտին։ Այն ժամանակ Իսրայելն ավելի ուժեղ էր, քան նրան շրջապատող տերությունները։ Այժմ պահանջվում է Ամերիկայի ավելի մեծ մասնակցությունը՝ հակամարտության շարունակումը կանխելու համար»,- ասել է նա:





























