Թուրքիայի արեւմուտքում տեղի է ունեցել երկրաշարժ, ցնցումներն զգացվել են Ստամբուլի եվրոպական մասում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Տարերային աղետների հետեւանքների վերացման վարչության սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5,1, էպիկենտրոնը գտնվել է Բուրսա նահանգի Մուդանյա քաղաքի մոտ, օջախը՝ մոտ 5 կիլոմետր խորությունում։




























