ԱՄՆ Կոնգրեսը պետք է հաստատի Ուկրաինային օգնության փաթեթը, նախքան օրենսդիրների ամսվա կեսերին Սուրբ Ծննդյան արձակուրդներին գնալը։ Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Սպիտակ տնից Կոնգրեսին դիմելիս։

«Կոնգրեսը պետք է լրացուցիչ հատկացումներ ընդունի Ուկրաինայի համար, նախքան  արձակուրդի գնալը», - նշել է պետության ղեկավարը։

Ըստ նրա, Ուկրաինային օգնելուց ԱՄՆ-ի հրաժարվելը կվտանգի Եվրոպայի կողմից Կիևին   աջակցությունը։