Շարժայի իշխանություններն այս տարի արգելել են ամանորյա հրավառությունը՝ ի նշան Գազայի ժողովրդի հետ համերաշխության։ Այս որոշման մասին Facebook-ում հայտարարել է Շարժայի ոստիկանությունը։

Արգելքը «համերաշխության և մարդասիրական համագործակցության անկեղծ արտահայտություն է Գազայի հատվածում գտնվող մեր եղբայրների և քույրերի հետ», - ասվում է Շարջայի ոստիկանության հայտարարության մեջ:

Շարջան ԱՄԷ-ում մեծությամբ և բնակչությամբ երրորդ էմիրությունն է Աբու Դաբիից և Դուբայից հետո։

Պարսից ծոցի տարածաշրջանային տերությունը բազմիցս կոչ է արել հումանիտար զինադադար հաստատել Գազայի պատերազմում՝ դատապարտելով Իսրայելի ռմբակոծությունները և ներխուժումը  անկլավ:

Շարժայի որոշումը ամանորյա հրավառության վերաբերյալ, ըստ երևույթին, սահմանափակված է այս մեկ էմիրությամբ, քանի որ հանրային տոնակատարությունները շարունակում են գովազդվել երկրի մյուս էմիրություններում: