Ավստրալիայի խոշորագույն ավիափոխադրող Qantas Airways-ը վերականգնել է թռիչքները:

Շաբաթ օրը ընկերությունը չեղյալ էր հայտարարել բոլոր թռիչքները` արհմիության հետ շարունակվող մի քանի ամսվա հակամարտության պատճառով: Իրավիճակին միջամտել է Ավստրալիայի աշխատանքային վեճերի ծառայությունը:

2011-ին ընկերությունը ծախսերի օպտիմիզացիայի ծրագրի շրջանակում հայտարարեց մինչեւ հազար աշխատակիցների կրճատման մասին, հաղորդում է BBC-ն: