Վանում հոկտեմբերի 23-ի ուժգին երկրաշարժից հետո Վանի Հարյուրամյա համալսարանի Վանա կատվի ուսումնասիրման կենտրոնում գտնվող Վանա կատուները անուշադրության են մատնվել:

Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի աղբյուրը Վանից, Վանա կատուների ուսւոմնասիրման կենտրոնի դռները փակ են, իսկ կատուները սոված են եւ ծարավ: Բախտի քմահաճույքին թողնված եզակի կատուները մեծ ոգեւորություն են ապրել, երբ տեսել են իրենց այցի եկած կենդանասերներին: