Յոթ մարդ Նոր տարին դիմավորելիս վնասվածքներ է ստացել պիրոտեխնիկայի պայթյուններից Վացլավի եւ Ստարոմեստի հրապարակներում, որոնք գտնվում են Պրահայի կենտրոնում։ Այս մասին Х-ում տեղեկացրել է Չեխիայի մայրաքաղաքի փրկարարների եւ հրշեջների միավորված ծառայությունը։

«[Նոր տարին նշող քաղաքացիներին] օգնություն ցուցաբերելու նպատակով Վացլավի եւ Ստարոմեստի հրապարակ այցերն ավարտվել են։ Գործընկերներն օգնություն են ցուցաբերել 28 քաղաքացու, որոնցից 13-ը տեղափոխվել է հիվանդանոցներ։ [Պայթյուններից ստացված] վնասվածքներ է ստացել յոթ մարդ»,- նշել են փրկարարները։

Հրշեջները տեղեկացրել են, որ պիրոտեխնիկայի պայթյունները դարձել են 46 հրդեհների պատճառ։ Դրանք արագ մարվել են։ Ճայթռուկներից հիմնականում բռնկվել են թփերն ու աղբարկղերը։

Փրկարարների եւ հրշեջների տեղեկացմամբ՝ ամանորի գիշերը մայրաքաղաքում արտակարգ դեպքերը զգալիորեն ավելի քիչ են եղել, քան նախորդ տարիներին։ Դա, մասնավորապես, կապված է այն բանի հետ, որ իշխանություններն արգելել են օգտագործել պիրոտեխնիկա քաղաքի կենտրոնական շրջաններում։ Ոստիկանությունը տուգանքներ է նշանակել տասնյակ կարգախախտների համար։