Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում հորդառատ անձրևներից առաջացած սողանքի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, 35-ը՝ վիրավորվել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Սողանքը, որը տեղի է ունեցել ուրբաթ կեսօրին, ծածկել է խաղաղօվկիանոսյան Չոկո նահանգի Քիբդո և Մեդելին քաղաքները միացնող բանուկ մայրուղին: Անհայտ թվով մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, քանի որ ցեխն ամբողջությամբ ծածկել է ճանապարհին գտնվող մի քանի տրանսպորտային միջոցներ:
Ճանապարհը փակ է Կոլումբիայի Աղետների ռիսկի կառավարման ազգային ստորաբաժանման (UNGRD) կողմից:





























