Տանզանիայի հյուսիսում գտնվող հանքահորում սողանքի հետևանքով 22 մարդ է զոհվել, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Վթարը տեղի է ունեցել Սիմույու տարածաշրջանի  Բարիադի շրջանում՝ մայրաքաղաք Դոդոմայից ավելի քան 500 կիլոմետր դեպի հյուսիս՝ հանքափորներին թաղելով ծանր բեկորների տակ։

«Քանի որ մենք ավարտում ենք փրկարարական աշխատանքները, զոհերի թիվը մնում է 22, բոլորը տղամարդիկ», - կիրակի օրը լրագրողներին է ասել տարածաշրջանային հրշեջ-փրկարարական ուժերի հրամանատար Ֆաուստին Մթիտուն: «Մենք համոզված ենք, որ փլատակների տակ այլևս մարմիններ չկան»։

Տանզանիան Աֆրիկայում մեծությամբ չորրորդ ոսկու արտադրողն է:

Հանքերում դժբախտ պատահարները սովորական են, և հանքափորները հաճախ չունեն անվտանգ աշխատանքի համար անհրաժեշտ գործիքներ և նյութեր: