Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին կիրակի ասել է, որ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի բժիշկները կարծում են, որ նա կարող է դեռ լրացուցիչ խնամքի կարիք ունենալ:

«Կտեսնենք, թե երբ նա կարող է դուրս գրվել, բայց ակնհայտ է, որ նրանք դեռ կարծում են, որ նա կարող է լրացուցիչ խնամքի կարիք ունենալ… մասամբ, դա պարզապես ֆիզիոթերապիա է», - ասել է Քիրբին CBS-ին:

ԱՄՆ-ում սկանդալ է ծագել, քանի որ Պենտագոնը երեք օր գաղտնի է պահել Օսթինի հիվանդանոցում գտնվելու մասին տեղեկությունը Սպիտակ տնից։ ԱՄՆ պաշտպանության նախարարը հոսպիտալ է ընդունվել հունվարի 1-ին՝ սովորական բժշկական միջամտությունից հետո առաջացած բարդությունների պատճառով։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Օսթինի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել և նա ենթարկվել է պրոստատեկտոմիայի։