Կիրակի օրը մահապարտ ահաբեկիչը հարձակվել է Աֆղանստանի արևմտյան նահանգի նահանգապետի գրասենյակի վրա և վիրավորել անվտանգության երեք աշխատակիցների, հայտնել է Աֆղանստանի ներքին գործերի նախարարի խոսնակ Աբդուլ Մաթին Քանին։

Հարձակվողը գործի է դրել  մահապարտի իր բաճկոնը, երբ  գնդակահարվել է անվտանգության աշխատակիցների կողմից՝ փորձելով մտնել Նիմրոզ նահանգի նահանգապետի նստավայր,- գրել է Քանին X-ի իր միկրոբլոգում:

Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն տարեսկզբից «Իսլամական պետություն» խմբավորման մասնաճյուղն  ուժեղացրել է հարձակումները մայրաքաղաք Քաբուլում, ինչպես նաև երկրի այլ շրջաններում: