Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հրապարակել է  մանրամասն տվյալների  խոշոր հավաքածու՝ Գազայի հատվածում, Արևմտյան ափին և Լիբանանում  իր գործողությունների մասին՝ սկսած սպանված զինյալների թվից մինչև խոցված օբյեկտների քանակը, գրում է The Times of Israel-ը:

Այդ տվյալների համաձայն, Գազայի հատվածում պատերազմի սկզբից ի վեր Իսրայելի պաշտպանության բանակ  սպանել է ավելի քան 9000 ՀԱՄԱՍ-ի և այլ խմբավորումների զինյալներ, ի լրումն հոկտեմբերի 7-ին Իսրայելի ներսում ոչնչացրած մոտ 1000 զինյալների:

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ զինվորականները սպանել են ՀԱՄԱՍ-ի երկու բրիգադի  հրամանատարի, 19 գումարտակի հրամանատարի  և նմանատիպ կոչում ունեցող այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Ըստ այդ տվյալների՝ սպանվել են նաև 50-ից ավելի վաշտի հրամանատարներ և ՀԱՄԱՍ-ի համանման դասի ներկայացուցիչներ։

ՑԱԽԱԼ-ը նաև պնդում է, որ սպանել է ավելի քան 170 լիբանանցի զինյալի, հիմնականում «Հեզբոլլահ» շարժման անդամների:

Պատերազմի սկզբից ի վեր Գազայի հատվածում խոցվել է մոտ 30000 օբյեկտ։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, Լիբանանում «Հեզբոլլահի» մոտ 750 դիրք է ոչնչացվել։