Բժշկական համալսարանի երկու ուսանողուհիներ Մոսկվայի արեւմուտքում գտնվող տան պատուհանից ցած են նետվել, հայտնում է «Ինտերֆաքսը»: Ողբերգությունը կատարվել է նոյեմբերի 2-ի գիշերը:
18-ամյա ուսանողուհիները իրար ձեռք բռնած նետվել են ցած: Նրանցից մեկը տեղում մահացել է, մյուսը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Հիշեցնենք, հոկտեմբերի 30-ին Սանկտ Պետերբուրգում 9-րդ դասարանի երկու աշակերտուհիներ 10-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից ցած էին նետվել: Ստացված վնասվածքներից 15-ամյա աղջնակները տեղում մահացել էին: Նրանք երկուսն էլ գրություն էին թողել իրենց անպատասխան սիրո մասին` նշելով այն տղաների անունները, ովքեր իրենց տառապանքների մեղավորներն էին:




























