Թուրքիայում ավարտված համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնի տիտղոսը վաստակած հայ պատանի շախմատիստներն իրենց մարզիչ Արսեն Եղիազարյանի գլխավորությամբ Ստամբուլում այցելել են Պոլսո Հայոց պատրիարքարան։
Ինչպես NEWS.am-ը Պոլսո հայոց պատրիարքարանից, հայ պատանի շախմատիստներին դիմավորել է Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանը։
Հայր սուրբը շնորհավորել է հայ շախմատիստներին ձեռք բերած հաջողությունների համար եւ տեղեկություններ հաղորդել պոլսահայ համայնքի մասին։
Այնուհետ հայաստանցի հյուրերը շրջել են պատրիարքարանի մեջ եւ հրաժեշտ տալով՝ հեռացել։



























