Բաղդադի տարածքում առնվազն չորս ուժեղ պայթյունի ձայներ են լսվել։ Այս մասին հայտնում է The National-ը։

Բնակիչները հայտնել են, որ Իրաքի մայրաքաղաքի արևելյան շրջաններ շարժվող շտապօգնության մեքենաների ազդանշաններ են լսել:

«Բաղդադի արևելյան՝ Ալ Մաշթալայի թաղամասում մեքենա է բռնկվել», - The National-ին ասել է ոստիկանության աշխատակիցը:  «Հնարավոր է՝  դրան ԱԹՍ-ից արձակված հրթիռ է հարվածել։ Մենք հետաքննում ենք միջադեպը։

Տեղի ունեցածի մանրամասները ճշտվում են»,- ասել է նա։