Ալժիրի ռազմաօդային ուժերի ռազմական ուղղաթիռ է կործանվել երկրի կենտրոնական հատվածում, ինչի հետևանքով զոհվել են անձնակազմի երեք անդամներ, հայտնում է ալժիրյան APS գործակալությունը՝ հղում անելով նախագահական գրասենյակի հայտարարությանը։

«2024 թվականի փետրվարի 7-ի երեկոյան պլանավորված գիշերային վարժանքների ժամանակ օդային ուժերի հրամանատարության ռազմական ուղղաթիռը կործանվել է ալ-Մանիյա օդանավակայանի ծայրամասում»,- մեջբերում է գործակալությունը գրասենյակի հայտարարությունը։

Հաղորդվում է, որ երկրի նախագահ Աբդելմաջիդ Թեբբունը ցավակցություն է հայտնել զոհված օդաչուների հարազատներին։

Վթարի պատճառների հետաքննություն է սկսվել։