Շվեդիայում տղամարդն արդեն վեց ամիս է ուտում է իր դեմքի մի մասը կծած արջին, հայտնում է Bild-ը:
42-ամյա Պեր Սունդստրյոմը դեռ անցյալ տարվա օգոստոսին շվեդական Յուսդալ քաղաքի մոտ հանդիպել էր արջի։ Կենդանին հարձակվել էր նրա վրա ։ Սունդստրյոմը քիչ էր մնում հրաժեշտ տար կյանքին, սակայն նրան օգնության հասավ 14-ամյա որդին՝ Էվերտը: Միասին Պերն ու Էվերտը կարողացան հաղթել արջին, ծանր վիրավոր Պերը նրան մահացու վերք պատճառեց։ Հետագայում տղամարդու ընկերները մասնատել էին արջին և միսը դրել սառցախցիկում։ Արջի միսն այժմ կարևոր տեղ է զբաղեցնում Սունդստրյոմ ընտանիքի սննդակարգում։
«Այս մսից մենք տակոյի համար միջուկներ ենք պատրաստում: Միսը պահանջում է շատ համեմունքներ։ Իմ դեմքը կծած արջի մսով տակոն լցնելը, իմ աչքերում, վերջնական վրեժխնդրություն է»,- ասել է Փարը՝ տեղական Aftonbladet թերթին:
Բացի այդ, Պերն ու Էվերտը միասին սպանված արջից պատրաստել են գուլաշ, քյաբաբ և չեթբուլար՝ ավանդական շվեդական կոլոլակ։ Սունդստրյոմը շատ շուտ չի կարողանա մոռանալ արջի հարձակման մասին. նրա դեմքի վերքը դեռ պարզ երևում է, իսկ սպիները, ըստ երևույթին, երբեք չեն անհետանա։ Տղամարդը արդեն մի շարք վիրահատությունների է ենթարկվել, իսկ հաջորդը նախատեսված է ամռանը. «Բժիշկները ցանկանում են վերականգնել իմ քիթն», -ասել է Սունդստրոմը:





























