Փետրվարի 8-ին` ժամը 20։25-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի կամրջի տակ այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին:

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են NEWS.am-ին, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 20:38-ին, մարվել՝ 21:02-ին:

Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ` Գ. Տ.) սրահը և շարժիչի հատվածը: