Վրաստանի նոր վարչապետ Իրակլի Կոբախիձեն փետրվարի 20-21-ն առաջին արտասահմանյան այցով կմեկնի Բրյուսել։ Այս մասին հայտնում է Georgia News-ը։

Նա ասել է, որ բանակցություններ է ծրագրում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ։

Մինչ այս՝ փետրվարի 12-ին, Կոբախիձեն Թբիլիսիում կանցկացնի նոր կառավարության առաջին նիստը։