Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում աճող բռնությունը ստիպել է վերջին շաբաթվա ընթացքում, առնվազն 78,000 երեխաների լքել իրենց տները, որոնցից հազարավորները Հյուսիսային Կիվու նահանգի մայրաքաղաք Գոմայի ճանապարհին: Այս մասին հայտարարել է Save the Children համաշխարհային բարեգործական կազմակերպությունը, փոխանցում է Xinhua-ն։
Փետրվարի 2-ից սկսած ԿԺԴՀ-ի զինված ուժերի և մարտի 23-ի շարժման ապստամբների միջև մարտերի նոր փուլը տեղահանել է առնվազն 150 հազար մարդու, որոնց կեսից ավելին երեխաներ են:
Շատերը բաժանվել են իրենց ծնողներից, սակայն կորած երեխաների ընդհանուր թիվը մնում է անհայտ։
Կոնգոյում կոնֆլիկտի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում 78 հազար երեխա է տեղահանվել

Հասանելի է
русскийՏեղադրություն




























