Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում հրդեհը մեկուսացվել է, դեպքի վայր մեկնած մարտական խմբերը արդեն հետ են վերադառնում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառեայությունից:
Հիշեցնենք, որ Թբիլիսյան խճուղում այրվում է պահածոների գործարանի պահեստը, հրդեհն ընդգրկել է 6000-7000 քառակուսի մետր տարածք, բարեբախտաբար, տոժածներ չկան:
Դեպքի վայրում աշխատել են 14 մարտական հաշվարկ, 2 սանդուղք եւ օժանդակ խմբեր:






























