Հանրապետության տարածքում` փետրվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային գոտում հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-11-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում փետրվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 15-ին սպաավում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +12+14։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +4+8,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +4+8,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +9+11,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +3+8,

Լոռիում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +12+17,

Տավուշում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +18+22, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +3+7,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +9+14,

Արարատում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +9+15,

Արմավիրում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +13+15,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +4+6,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝  0+4, ցերեկը՝ +13+15,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +19+22, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +12+16։