Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է Ռաֆահ քաղաքի՝ հարյուր հազարավոր պաղեստինցիների վերջին ապաստարանի վրա Իսրայելի հարձակման «չափազանց վտանգավոր հետեւանքների» մասին։

Х սոցցանցում հրապարակված հայտարարությունում Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ «չի ընդունում եւ վճռականորեն դատապարտում է հարկադրական տեղահանումը» եւ հաստատել է անհապաղ հրադադարի անհրաժեշտության իր պահանջը։

«Միջազգային իրավունքի եւ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի շարունակվող խախտումը հաստատում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի շտապ գումարման անհրաժեշտությունը, որպեսզի խանգարեն Իսրայելին անխուսափելի հումանիտար աղետ ստեղծելու հարցում, որի պատասխանատվությունը կրում են բոլորը, ովքեր աջակցում են ագրեսիային»,- նշվել է  Սաուդյան Արաբիայի ԱԳՆ հայտարարությունում։

Իսրայելական ուժերն այսօր գիշեր իրականացրել են օդային հարվածների շարք Ռաֆահում։ Տեղեկացվել է 28 մարդկանց սպանվելու մասին, ներառյալ երեխաներ։