Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում հրդեհը մարվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Հիշեցնենք, որ Թբիլիսյան խճուղում այրվում է պահածոների գործարանի պահեստը, հրդեհն ընդգրկել է 6000-7000 քառակուսի մետր տարածք, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վայրում  աշխատել են 14 մարտական հաշվարկ, 2 սանդուղք եւ  օժանդակ խմբեր:

Հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: