Riposte Alimentaire խմբի բնապահպան ակտիվիստները ապուր են լցրել Լիոնի Գեղարվեստի թանգարանում ֆրանսիացի իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի նկարի վրա, հայտնում է BFM TV-ն։
Թանգարանն ու Լիոնի քաղաքապետարանը հայտնել են, որ մտադիր են բողոք ներկայացնել այս վանդալիզմի ակտի կապակցությամբ։
«Այս գարունը կլինի մեր միակը, եթե մենք չարձագանքենք: Ի՞նչ են նկարելու մեր ապագա նկարիչները։ Ինչի՞ մասին ենք երազելու, եթե գարուն չլինի»,- վանկարկել են Իլոնան և Սոֆին։
Միջադեպը տեղի է ունեցել բնապահպան ակտիվիստների նմանատիպ «սխրանքից» երկու շաբաթ անց, ովքեր Լուվրում ապուր են լցրել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» գլուխգործոցի վրա:





























